National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերին դրական եզրակացություն է տվել
1 / 9

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջարկվում է օրենքը լրացնել նոր պարբերություններով, ըստ որոնց՝ ընկերության եւ միության գործադիր տնօրեն կարող են ընտրվել ՀՀ գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Նախագիծը կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի,  Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 79.1 հոդվածը լրացնել  պարբերությամբ, ըստ որի՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է դրա մասին տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան դա ստանալուց հետո՝ մեկ  շաբաթվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ Կառավարության կարծիքն ընդհանուր առմամբ դրական է, սակայն որոշ հարցեր լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Մասնավորապես,  դրանք վերաբերում են նվիրատուի անվան հրապարակմանն ու գումարի չափին:

Նվիրաբերության եւ նվիրատվության թեմային էր առնչվում նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Անի Սամսոնյանը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առկա չէ որեւէ դրույթ, որը համայնքի ավագանուն հնարավորություն է տալիս իրավական առումով որեւէ ազդեցություն ունենալ այն նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրերի կնքման վրա, որոնցով համայնքը նվիրառու է: Հեղինակների կարծիքով՝  այսպիսի կարգավորումը չի բացառում կոռուպցիոն դրսեւորումները, ուստի նրանք  առաջարկում են համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու  իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը` ընդունված:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած մյուս՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է Արմեն Եղիազարյանը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն օրենքի բացերի վերացումն է:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ  մինչ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը՝ համայնքի ղեկավարը ՀՈԱԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակել  ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով:

Ըստ զեկուցողի, քանի որ գործող օրենքում սահմանված չէ  ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ, այն  չարաշահումների տեղիք է տալիս, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվում: Ուստի առաջարկվում է շտկել օրենքը` սահմանելով ՀՈԱԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առավելագույն ժամկետ, որը լրանալուց հետո պարտադիր պետք է  նշանակվի տվյալ պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:

Նախագծին Կառավարությունը դրական կարծիք է տվել:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի  ներկայացմամբ պատգամավորները քննարկել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին»օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 89-րդ հոդվածն առաջարկվում է  լրացնել  նոր դրույթով, համաձայն որի՝ համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձեւավորվող, փոփոխության ենթարկվող եւ ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում: 

Քննարկված օրինագծերը կընդգրկվեն  նստաշրջանի օրակարգի նախագծում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am